13/05/2017 15:59
Պետերբուրգում անցկացվում է Էրմիտաժի կատվի օր
Սանկտ Պետերբուրգում մայիսի 13-14-ին նշվում է էրմիտաժյան կատվի օրը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Էրմիտաժյան Կատվի օրը» հատուկ նախագիծ է, որը մշակվալ է հենց Էրմիտաժի կողմից և նվիրված է թանգարանում ապրող կատուներին:
«Կատուները դարձել են մեր էրմիտաժյան կյանքի կարևոր մասը և էրմիտաժյան կարևորագույն լեգենդներից մեկը», - ասել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Էրմիտաժյան կատուները պահվում են Էրմիտաժի տարածքում հենց կառուցման ժամանակներից, նպատակն է կանխել մկների բազմացումը շենքում: Համապատասխան հրամանը ստորագրվել էր Ելիզավետա Պետրովնա կայսրուհու կողմից: