13/05/2017 16:54
Անտոնիո Կասանո. Իմ ժամանակ «Միլանի» ներկայիս խաղացողները նույնիսկ պահեստայինների թվում չէին լինի
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է կարիերան շարունակելու տարբերակների մասին, ինչպես նաև գնահատել «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի աշխատանքը, փոխանցում է Championat.com-ը:
«Առաջարկներ ունեմ Չինաստանից, սակայն իսկական ֆուտբոլը Եվրոպայում է: Իմ նպատակն է տանը որքան հնարավոր մոտ խաղալը:
Վինչենցո Մոնտելան արժանի է հնարավոր 10-ից 10 գնահատականին: Նրա տրամադրության տակ են միջնակարգ ֆուտբոլիստներ, որոնք իմ ժամանակ նույնիսկ պահեստայինների թվում չէին լինի: Նրանք չպետք է հանդես գան «Միլանում», - Կասանոյի խոսքը մեջբերում է «Tiki Taka»-ն: