13/05/2017 12:56
Կոնտե. Ինձ ոտքից գլուխ շամպայն և գարեջուր արեցին՝ փչացնելով կոստյումս
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է լոնդոնյան ակումբի հաղթանակն անգլիական Պրեմիեր-լիգայում: Լոնդոնցիները պատմության ընթացքում իրենց 6-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեցին՝ 37-րդ տուրում հաղթելով «Վեսթ Բրոմվիչին» (1:0), փոխանցում է Championat.com-ը:
«Ես այս ֆանտաստիկ նվաճումը տոնել եմ ֆուտբոլիստների հետ: Ինձ ոտքից գլուխ շամպայն և գարեջուր արեցին՝ փչացնելով կոստյումս, այդ իսկ պատճառով ստիպված եղա փոխել հագուստս: Այն, որ հիմա մարզական հագուստ եմ կրում, ընդհանրապես չի խանգարում ինձ վայելել այս պահի կարևորությունը: Մենք այս նպատակին ենք նվիրել մեր ողջ կիրքը, խանդավառությունը և առանց քնի և հանգստի քրտնաջան աշխատանքի երկար ժամեր:
Հիմա մենք իրավունք ունենք տոնելու հաղթանակը մեր երկրպագուների, ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների հետ: Մեր երազանքը իրականություն դարձավ», - Կոնտեի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: