13/05/2017 12:41
Ռուսաստանում օղու և կոնյակի նվազագույն գինն աճել է
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ ֆինանսների նախարարության հրամանը՝ օղու և կոնյակի նվազագույն գինը բարձրացնելու մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Կես լիտր օղին թանկանալու է 7.9 տոկոսով մինչև 205 ռուբլիով, իսկ կոնյակը՝ 15.2 տոկոսով կամ 371 ռուբլիով:
Արտադրողները ևս թանկացրել են ալկոհոլային խմիչքները. նախկինում մեկ լիտրանոց շիշ օղու համար պետք էր վճարել 165 ռուբլի, այժմ՝ 173 ռուբլի: Մեծածախ գինը բարձրացել է 2.3 տոկոսով, կոնյակի մեծածախ գինը՝ 23.3 տոկոսով: