14/05/2017 11:18
Նախօրեին սահմանի արցախյան ուղղությամբ եղել է որոշակի լարում. Վիգեն Սարգսյան
Նախօրեին՝ ցերեկը, սահմանի արցախյան ուղղությամբ եղել է որշակի լարում, այս մասին ասաց ՀՀ պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով սահմանային իրավիճակի մասին Aysor.am-ի թղթակցի հարցին:
«Գիշերը հարաբերական անդորր է եղել: Երեկ ցերեկը եղել է որոշակի լարում: Մեր զինված ուժերը անմիջապես պատասխանել, արձագանքել են, լռեցրել են հակառակորդին: Այս պահին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և հարաբերական անդորր է», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):