15/05/2017 13:39
«Գազպրոմը» Չինաստանում գազի ստորգետնյա պահեստարան կկառուցի
«Գազպրոմը» և չինական CNPC-ը պայմանագիր են կնքել Չինաստանում գազի ստորգետնյա պահեստարան կառուցելու նպատակով ենթանախագծային հետազոտության շուրջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ալեքսեյ Միլլերի և Վան Իլինյայի մասնակցությամբ երեք պայմանագիր է կնքվել գազի ստորգետնյա պահեստարան կառուցելու մասին՝ Շեն Շեն 2-1 գազի հանքավայրի հիման վրա Ցզյանսու նահանգի Բայցզյույ ջրատար շերտերում և նույն նահանգի աղային լեռնախորշերում», - նշված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթերը պատրաստվել են ընթացիկ տարվա փետրվարին «Գազպրոմի» և CNPC-ի միջև ստորագրված գազի ստորգետնյա պահեստարանի ստեղծման երկրաբանատեխնիկական համաձայնագրի զարգացման շրջանակում: