15/05/2017 14:25
«Ինտերը» պատրաստ է Պոչետինոյին տարեկան 10 մլն եվրո վճարել
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով: Արգենտինացին դարձել է առաջնային նպատակն այն բանից հետո, երբ չի ստացվել համաձայնության գալ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կամ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, փոխանցում է Championat.com-ը:
Sky Sport Italia-ն հայտնում է, որ «Ինտերը» Պոչետինոյին պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել: Ակումբի նորանշանակ մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին մի քանի ամիս է անցկացրել Լոնդոնում, որտեղ հնարավորություն է ունեցել շփվելու Պոչետինոյի շրջապատի հետ:
Եթե մասնագետն ամեն դեպքում որոշի տեղափոխվել Իտալիա, ապա միլանցիները «Տոտենհեմին» 5 մլն եվրո ստիպված կլինեն վճարել՝ որպես փոխհատուցում: