15/05/2017 20:30
«Աթլետիկոյի» սկաուտները հետևում են Սուսոյի խաղին
Մադրիդի «Աթլետիկոն» շարունակում է հետևել իտալական «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին, փոխանցում է Sports.ru-ն:
Իսպանական ակումբի սկաուտները հետևել են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին վերջին երկու հանդիպումներում:
Միլանցիները ցանկանում են երկարաձգել Սուսոյի հետ պայմանագիրը, սակայն ֆուտբոլիստն ապրիլին դադարեցրել է բանակցություններն անհայտ ժամանակով:
Իտալիայի ավարտվող առաջնությունում անցկացրած 33 խաղում Սուսոն խփել է 7 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: