15/05/2017 14:49
Անտոնիու Գուտերիշ. «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնությունը նպատակամղված է խաղաղության հասնելուն
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնությունը նպատակամղված է խաղաղության հասնելուն, ուստի և այն սերտորեն կապված է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Այդ նախագիծը միտված է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլև հանուն խաղաղության: Ահա թե ինչու է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն», - ասել է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը, որին մասնակցում են 29 պետության նախագահներ ու վարչապետներ: