15/05/2017 14:34
Պուտինն ակտիվ աջակցություն է խոստացել «Մեկ գոտի–մեկ ուղի» նախագծին
Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին, ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարևոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա և կառուցվի թափանցիկ, հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այն ամենն, ինչ առաջարկվում է, արդի զարգացման ընդհանուր ուղղության մեջ է, չափազանց անհրաժեշտ է և վերին աստիճանի պահանջված: Հենց այդ պատճառով է Ռուսաստանը ոչ միայն հավանություն տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին, այլև ակտիվորեն կմասնակցի դրա իրագործմանը չինացի գործընկերների և, անշուշտ, բոլոր մյուս շահագրգիռ երկրների հետ համատեղ», - երկուշաբթի Պեկինում ասել է նախագահ Պուտինը «Մեկ գոտի – մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» ընթացքում: