15/05/2017 11:35
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,63 տոկոսով՝ հասնելով 48.62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,57 տոկոսով՝ հասնելով 51.64 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: