16/05/2017 09:29
«Երկիր Ծիրանի»-ն այսօր հայտարարությամբ հանդես կգա. ՀԺ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։ Կուսակցությունն այն նախատեսում է անել այսօր՝ մայիսի 16-ին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը։
Թերթի հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունն արդեն որոշե՞լ է, թե ովքեր են լինելու Երևանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանել է, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ։ Չի բացառվում, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատից։
«Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք։ Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո», - թերթի հետ զրույցում ասել է Սոնա Աղեկյանը։