17/05/2017 09:28
Կոմպոզիտոր խորհուրդ է տալիս «Եվրատեսիլի» երգի վրա ծախսվող գումարը այլ նախագծերի իրականացմանը ուղղել. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը կարծիք է հայտնել, որ «Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, որքան տեղ են տալիս։ Դա ընդամենը երգի ստուգարք է, որը տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով է կայանում։ Այնպես որ, այդ մեկ երգի վրա ծախսվող գումարը կարելի է այլ նախագծերի իրականացմանը ուղղել»։
Կոմպոզիտորը խորհուրդ է տալիս հաջորդ տարիներին ինքնանպատակ գործիքավորված, անհոգի երգերով «Եվրատեսիլին» չմասնակցել։ Նա կարևորում է երգի մեղեդայնությունը և խոսքերի ու երաժշտության ներդաշնակությունը։