17/05/2017 19:44
«Մանչեսթեր Յունայթեդի»՝ մրցաշրջանի եկամուտները
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այս մրցաշրջանի եկամուտների ու ծախսերի կանխատեսումը:
Հաշվետվության համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը մտադիր են ունենալ 560-570 միլիոն ֆունտ ստելինգ եկամուտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ: Նախորդ ռեկորդային ցուցանիշը եղել էր նախորդ տարի եւ կազմել 515 միլիոն ֆունտ:
Նախապես «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրել էր ունենալ 530-540 միլիոն եկամուտ, սակայն խաղերի հեռուստաիրավունքներից վաճառքից այդ գումարն ավելացել է 12,9 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ֆունտ ստելինգի արժեզրկման պատճառով անգլիական ակումբի պարտքը 349 միլիոնից հասել է 366 միլիոնի: