17/05/2017 21:08
Զիդան. Չեմ բացառում Բեյլի մասնակցությունը «Յուվենտուսի» հետ խաղին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպմանը, փոխանցում է Championat.com-ը:
«Չեմ բացառում Բեյլի մասնակցությունը «Յուվենտուսի» հետ խաղին: Գարեթն աշխատում է խաղադաշտում և իրեն ավելի լավ է զգում», - Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Բեյլը վնասվածք էր ստացել ապրիլի 23-ին, կատալոնական «Բարսելոնի» (2:3) հետ խաղի ժամանակ: Մրցաշարի եզրափակիչ «Ռեալի» - «Յուվենտուս» խաղը կկայանա հունիսի 3-ին: