17/05/2017 12:24
Ղազախստանը 100 միլիոն դոլար կհատկացնի Ղրղզստանին ԵՏՄ-ին ինտեգրվելու համար
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին, փոխանցում է ТАСС-ը:
«Համաձայնագրի համապատասխան, ղազախական կողմը Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության ինտեգրման գործընթացներին աջակցելու նպատակով ղրղզական կողմին օգնություն կցուցաբերի 100 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով», -հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմանովը՝ օրինագիծը ներկայացնելով պատգամավորներին:
Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզներով» նախատեսված միջոցառումների իրականացման համար: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ի մաքսային սահմանի ղրղզական հատվածի մաքսային ենթակառուցվածքի բարելավմանը, Ղրղզստանի Հանրապետության սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական համակարգերը ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելուն», - պարզաբանել է Սուլեյմանովը: