17/05/2017 19:34
ՄԱԿ. 2017-2018-ին համաշխարհային տնտեսության որոշակի աճ կգրանցվի
2017-2018 թվականներին համաշխարհային տնտեսության որոշակի աճ կգրանցվի՝ չնայած ընդհանուր առմամբ այն նախկինի պես կվերականագնվի բավականին դանդաղ տեմպերով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով վարչության նոր զեկույցում։
Վարչության տնտեսագետ Գրիգոր Աղաբեկյանը կարծում է, որ Ռուսաստանին, ճիշտ է համեստ, սակայն տնտեսական աճ է սպասվում։
«Անցյալ տարվա չորրոդր եռամսյակում տնտեսական աճ է նկատվում։ Բայց աճը բավականին համեստ կլինի՝ մոտ 1,5 տոկոս այս տարի և 1,5 տոկոս՝ հաջորդ։ Այս դրական տենդենցները կապված են նավթի գների բարձրացման հետ, որոնք մի քանի տարի անընդմեջ նվազել են», - «ՄԱԿ-ի ռադիո»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Կենտրոնական Ասիայի երկրները կարող են աճի բարձր տեմպեր գրանցել՝ հիմնականում ՌԴ-ից գումարային փոխանցումների հոսքի աշխուժացման շնորհիվ։