17/05/2017 14:34
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն 3 գեղեցկուհիներ. նրանցից երկուսի անունը հայտնի է. Լուսանկարներ
Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երկու գեղեցկուհիներ:
Արփինե Բալյանը ևՄարինե Մարգարյանը արդեն իսկ մեծ փորձ ունեն, հասցրել են մասնակցել գեղեցկության մրցույթների ու ամենատարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:
Հիշեցնենք, որ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «Nairi travel» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։
«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։
«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:
Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:
Միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Արփինե Բալյանը ծնվել է 1992 թ.Երևանում: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թ.մասնակցել է SuperModel (3-րդ տեղ) և Միսս Ուսսուրիյսկ մրցույթներին (2-րդ տեղ): 2013 թվականից սովորում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:
Մարինե Մարգարյանը ծնվել է 1995թ. Երևանում: Մանուկ հասակից հաճախել է պարի, սովորել է «Դո-Ռե-Մի»վոկալ ստւդիայում: 10 տարեկանում արժանացել է «Միսս ՀՄԱՅՔ» մրցանակին, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների և գրավել մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաև հանդես եկել նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Ավարտել է «ATEX» նորաձևության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման ֆակուլտետում: