Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց

19/05/2017 11:03

Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց


Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում: Այն թույլ է տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով իրենց մասնակցությունն են բերում նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները – Aysor.am):

- Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել: Ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես, Արցախի հյուսիսում:

- Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված ուղղակի վնասները վերացվել են կարճ ժամանակահատվածում՝ վերականգնելով ավերված ենթակառուցվածքները, մարդկանց տները, հանրային նշանակության շինությունները և այլն: Մնացել են միայն Թալիշի վնասները, որոնց հանդեպ մեր մոտեցումը այլ է: Այնտեղ այժմ կատարում ենք շինարարական աշխատանքներ՝ թե՛ վնասված որոշ կառույցների վերականգնման, և թե՛ նոր շինությունների կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք սահմանամերձ բնակավայրերը ավելի հարմար և գրավիչ դարձնել բնակության համար՝ դրանց զարգացման ծրագրերին ուղղելով զգալի միջոցներ:

- Որքա՞ն գումար է հավաքագրվել կառավարության հատուկ հաշվեհամարին և որքանն է ծախսվել: Ո՞ր ուղղություններով է կատարվել ծախսը:

- Մայիսի 10-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է շուրջ 5 մլրդ 542 մլն դրամ, որը ոչ միայն լրիվությամբ ծախսվել է արդեն, այլ նաև կառավարությունը պետական միջոցներից ևս մի քանի հարյուր միլիոն դրամ է ուղղել այդ ծախսերի իրագործմանը: Ծախսերի հիմնական ուղղությունները ներառել են ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում, ռազմական նշանակության սարքավորումների ձեռքբերում, կապի և տրանսպորտային ծառայությունների ապահովում, կամավորներին ֆինանսական փոխհատուցման տրամադրում և այլն:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանային անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման, մասնավորապես, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ծրագրում ակտիվ մասնակցություն ունեն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Ի՞նչ ներդրումներ են նրանք իրականացրել և նմանատիպ ի՞նչ այլ նախաձեռնություններ կան:

- Քանիցս ներկայացրել ենք առաջնագծի ամրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնք իրագործվում են թե՛ պետական և թե՛ բարեգործական միջոցներով: Թեև հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում, սակայն տեղեկատվության գաղտնիության պատճառով դրա միայն չնչին մասն ենք հրապարակայնացնում:

Նշեմ, որ գլխավոր ձեռքբերումներից մեկը ողջ առաջնագծի երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի տեղադրումն է, ինչը զգալիորեն բարձրացրել է սահմանի պաշտպանունակության մակարդակը: Այժմ մեր դիրքապահները ավելի արդյունավետորեն են վերահսկում ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքների աջակիցներին, ապա պետք է փաստել, որ տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել և՛ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարելու, և՛ անհատական ծրագրերի տեսքով: Խաչատրյան եղբայրները իրենց մասնակցությունը բերել են այդ գործին կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով: Նրանց աջակցության շնորհիվ կարևոր տեխնիկական միջոցներով համալրվել է առաջնագծի տեսադիտարկման համակարգը, և առաջիկայում էլ սպասում ենք Խաչատրյանների խոստացած նոր ծրագրի իրականացմանը:

Տեղեկացնեմ նաև, որ այդ ձևաչափով այլ անհատներ և խմբեր ևս պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Արցախին, ինչպիսիք, օրինակ, ռուսահայ մի շարք համայնքներ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով ձեռք են մեկնել և մեկնում իրենց հայրենիքին հատկապես անվտանգության ապահովման գործում: Շատ եմ կարևորում, որ այդ ուշադրությունը և սրտացավությունը շարունակական լինի:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար: Ի՞նչ ծավալի աճ է կանխատեսվում:

- Այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում՝ նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով, որոնք նպատակաուղղված են հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը: Քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում գրանցել ենք տարեկան միջինը ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ և կարողացել ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այժմ մենք ավելի բարենպաստ պայմաններ ունենք հետագա զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու: Օրինակ, գրեթե զրոյից զարգացրել ենք հիդրոէներգետիկան, և, արդյունքում, էլեկտրաէներգիա ներմուծող երկրից Արցախն այսօր դարձել է արտահանող երկիր: Զգալի բարեփոխումներ ենք կատարել նաև գյուղատնտեսության ոլորտում, որոնք թույլ են տալիս հիմա ավելի բարձր ցուցանիշների մասին մտածել: Նույնը կարող ենք ասել նաև մնացած բնագավառների մասին:

Արդյունքում, այժմ շարունակվում են մի շարք խոշոր նախագծեր հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, որոնք, պլանավորվող այլ նախագծերի հետ միասին, ի վիճակի են ապահովել առնվազն 8 տոկոս տնտեսական աճ ոչ միայն 2017 թվականին, այլ նաև հաջորդ մի քանի տարիներին:

Որպես արդեն միջանկյալ ցուցիչ՝ կարող եմ նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջինը շուրջ 10 տոկոսով աճել են պետբյուջեի մուտքերը:

- Ո՞ր փուլում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Ե՞րբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

- Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլը ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացմանն ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Նախորդ տարիներին իրականացվել է շուրջ 120 կիլոմետրանոց ճանապարհի գլխավոր մասի ասֆալտապատումը, բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ:

Հաշվի առնելով Սոթքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը՝ այդ հատվածի ասֆալտապատումն իրականացվում է այս տարի. ընդամենը 4,5 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն են մնացել, և այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր: Աշխատանքները վերջնափուլում են, և ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որը կնպաստի հայկական երկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը:

- Քանի՞ սիրիահայ է հաստատվել Արցախում: Ի՞նչ է անում կառավարությունը նրանց ինտեգրելու ուղղությամբ:

- Արցախում այժմ բնակվում է շուրջ 30 սիրիահայ ընտանիք, թեև ժամանակին այդ թիվը փոքր-ինչ ավելին էր: Նրանք ստացել են զգալի պետական աջակցություն իրենց բնակարանային պայմանները բարելավելու, սեփական տնտեսություն հիմնելու և զարգացնելու, ինչպես նաև արցախյան միջավայրին ինտեգրվելու այլ ուղղություններում:

Մասնավորապես, բոլոր սիրիահայերին հատկացրել ենք բնակարաններ, հողատարածքներ, սերմնացու, վառելիք, արտոնյալ պայմաններով վարկեր, որպեսզի կարողանան սեփական ապրուստը վաստակել: Սիրիահայ վերաբնակիչներն իրենց հետ բերել են հողամշակման և արհեստագործության նոր մշակույթ, որը դրականորեն է անդրադարձել իրենց նոր միջավայրի վրա: Ուստի, կարող եմ համոզված պնդել, որ նրանք ոչ միայն ինտեգրվել են իրենց նոր սոցիալական միջավայրին, այլ նաև այն ինտեգրել են իրենց:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը