19/05/2017 09:29
ՀՀԿ-ն միջանկյալ լուծում է առաջարկել «Ելք»-ին. «Ժամանակ»
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։ Պատգամավորը գտնում է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրելի է ԱԺ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է և հազիվ թե հնարավոր լինի փոխել, որոշումը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ։ Որպես միջանկյալ լուծում՝ ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել։ Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ։
«Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենևին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում», - հավելել է թերթը: