19/05/2017 09:33
Սերժ Սարգսյանը մերժել է Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ցանկություն է հայտնել լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալն ու ըստ այդմ՝ նրա վարկաբեկված լինելը:
Թերթը երեկ այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմել է Պողոսյանին։ Սկզբում նա հերքել է լուրը. «Չի եղել նման բան»: Հետո, սակայն, անուղղակի հաստատել է՝ ասելով. «Հանձնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, և ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը։ Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը»։