19/05/2017 18:34
Եվրոպական ընկերություններն ահաբեկչությունների պատճառով մոտ 2,5 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել
Եվրոպական ընկերությունները Փարիզում և Բրյուսելում 2015-ի վերջին 2016-ի սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով մոտ 2,5 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել: Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիայի հետազոտությունում (IATA), փոխանցում է Lenta-ն:
Եկամուտների նվազումը կապված է ավիափոխադրության պահանջարկի նվազման հետ, որի պատճառն ահաբեկչական ակտերի նկատմամբ վախն է, ասվում է փաստաթղթում:
Ուղևորները նվազել են 1,6 տոկոսով: Նշվում է, որ ավիափոխադրումների անկումը կարճաժամկետ էր, արդեն 2016 թվականի հունիսին այն վերականգնվել է: Նման դրական տեղաշարժը IATA-ի մասնագետները կապել են Եվրոպայի տնտեսական իրավիճակի վարելավման ու տոմսերի գների նվազման հետ:
Սակայն ասիական-եվրոպական ուղղությամբ պահանջարկը դեռ չի վերականգնվել: