Խորհրդարանում 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։
Հանձնաժողովներն են՝
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
ՀՀԿ-ն Առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Հակոբ Հակոբյանին։
«Ծառուկյան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Նաիրա Զոհրաբյանին։
ՀՀԿ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Արմեն Աշոտյանին:
ՀՀԿ-ն Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Կորյուն Նահապետյանին:
«Ծառուկյան» խմբակցությունը՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Վարդան Բոստանջյանին:
ՀՀԿ-ն՝ Պետաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Հրայր Թովմասյանին:
ՀՀԿ-ն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Խոսրով Հարությունյանին:
«Ծառուկյան» խմբակցությունը՝ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարդևան Գրիգորյանին:
ՀՀԿ-ն Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: