Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց

19/05/2017 11:03

Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց


Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում: Այն թույլ է տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով իրենց մասնակցությունն են բերում նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները – Aysor.am):

- Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել: Ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես, Արցախի հյուսիսում:

- Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված ուղղակի վնասները վերացվել են կարճ ժամանակահատվածում՝ վերականգնելով ավերված ենթակառուցվածքները, մարդկանց տները, հանրային նշանակության շինությունները և այլն: Մնացել են միայն Թալիշի վնասները, որոնց հանդեպ մեր մոտեցումը այլ է: Այնտեղ այժմ կատարում ենք շինարարական աշխատանքներ՝ թե՛ վնասված որոշ կառույցների վերականգնման, և թե՛ նոր շինությունների կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք սահմանամերձ բնակավայրերը ավելի հարմար և գրավիչ դարձնել բնակության համար՝ դրանց զարգացման ծրագրերին ուղղելով զգալի միջոցներ:

- Որքա՞ն գումար է հավաքագրվել կառավարության հատուկ հաշվեհամարին և որքանն է ծախսվել: Ո՞ր ուղղություններով է կատարվել ծախսը:

- Մայիսի 10-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է շուրջ 5 մլրդ 542 մլն դրամ, որը ոչ միայն լրիվությամբ ծախսվել է արդեն, այլ նաև կառավարությունը պետական միջոցներից ևս մի քանի հարյուր միլիոն դրամ է ուղղել այդ ծախսերի իրագործմանը: Ծախսերի հիմնական ուղղությունները ներառել են ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում, ռազմական նշանակության սարքավորումների ձեռքբերում, կապի և տրանսպորտային ծառայությունների ապահովում, կամավորներին ֆինանսական փոխհատուցման տրամադրում և այլն:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանային անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման, մասնավորապես, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ծրագրում ակտիվ մասնակցություն ունեն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Ի՞նչ ներդրումներ են նրանք իրականացրել և նմանատիպ ի՞նչ այլ նախաձեռնություններ կան:

- Քանիցս ներկայացրել ենք առաջնագծի ամրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնք իրագործվում են թե՛ պետական և թե՛ բարեգործական միջոցներով: Թեև հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում, սակայն տեղեկատվության գաղտնիության պատճառով դրա միայն չնչին մասն ենք հրապարակայնացնում:

Նշեմ, որ գլխավոր ձեռքբերումներից մեկը ողջ առաջնագծի երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի տեղադրումն է, ինչը զգալիորեն բարձրացրել է սահմանի պաշտպանունակության մակարդակը: Այժմ մեր դիրքապահները ավելի արդյունավետորեն են վերահսկում ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքների աջակիցներին, ապա պետք է փաստել, որ տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել և՛ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարելու, և՛ անհատական ծրագրերի տեսքով: Խաչատրյան եղբայրները իրենց մասնակցությունը բերել են այդ գործին կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով: Նրանց աջակցության շնորհիվ կարևոր տեխնիկական միջոցներով համալրվել է առաջնագծի տեսադիտարկման համակարգը, և առաջիկայում էլ սպասում ենք Խաչատրյանների խոստացած նոր ծրագրի իրականացմանը:

Տեղեկացնեմ նաև, որ այդ ձևաչափով այլ անհատներ և խմբեր ևս պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Արցախին, ինչպիսիք, օրինակ, ռուսահայ մի շարք համայնքներ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով ձեռք են մեկնել և մեկնում իրենց հայրենիքին հատկապես անվտանգության ապահովման գործում: Շատ եմ կարևորում, որ այդ ուշադրությունը և սրտացավությունը շարունակական լինի:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար: Ի՞նչ ծավալի աճ է կանխատեսվում:

- Այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում՝ նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով, որոնք նպատակաուղղված են հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը: Քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում գրանցել ենք տարեկան միջինը ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ և կարողացել ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այժմ մենք ավելի բարենպաստ պայմաններ ունենք հետագա զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու: Օրինակ, գրեթե զրոյից զարգացրել ենք հիդրոէներգետիկան, և, արդյունքում, էլեկտրաէներգիա ներմուծող երկրից Արցախն այսօր դարձել է արտահանող երկիր: Զգալի բարեփոխումներ ենք կատարել նաև գյուղատնտեսության ոլորտում, որոնք թույլ են տալիս հիմա ավելի բարձր ցուցանիշների մասին մտածել: Նույնը կարող ենք ասել նաև մնացած բնագավառների մասին:

Արդյունքում, այժմ շարունակվում են մի շարք խոշոր նախագծեր հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, որոնք, պլանավորվող այլ նախագծերի հետ միասին, ի վիճակի են ապահովել առնվազն 8 տոկոս տնտեսական աճ ոչ միայն 2017 թվականին, այլ նաև հաջորդ մի քանի տարիներին:

Որպես արդեն միջանկյալ ցուցիչ՝ կարող եմ նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջինը շուրջ 10 տոկոսով աճել են պետբյուջեի մուտքերը:

- Ո՞ր փուլում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Ե՞րբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

- Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլը ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացմանն ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Նախորդ տարիներին իրականացվել է շուրջ 120 կիլոմետրանոց ճանապարհի գլխավոր մասի ասֆալտապատումը, բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ:

Հաշվի առնելով Սոթքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը՝ այդ հատվածի ասֆալտապատումն իրականացվում է այս տարի. ընդամենը 4,5 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն են մնացել, և այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր: Աշխատանքները վերջնափուլում են, և ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որը կնպաստի հայկական երկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը:

- Քանի՞ սիրիահայ է հաստատվել Արցախում: Ի՞նչ է անում կառավարությունը նրանց ինտեգրելու ուղղությամբ:

- Արցախում այժմ բնակվում է շուրջ 30 սիրիահայ ընտանիք, թեև ժամանակին այդ թիվը փոքր-ինչ ավելին էր: Նրանք ստացել են զգալի պետական աջակցություն իրենց բնակարանային պայմանները բարելավելու, սեփական տնտեսություն հիմնելու և զարգացնելու, ինչպես նաև արցախյան միջավայրին ինտեգրվելու այլ ուղղություններում:

Մասնավորապես, բոլոր սիրիահայերին հատկացրել ենք բնակարաններ, հողատարածքներ, սերմնացու, վառելիք, արտոնյալ պայմաններով վարկեր, որպեսզի կարողանան սեփական ապրուստը վաստակել: Սիրիահայ վերաբնակիչներն իրենց հետ բերել են հողամշակման և արհեստագործության նոր մշակույթ, որը դրականորեն է անդրադարձել իրենց նոր միջավայրի վրա: Ուստի, կարող եմ համոզված պնդել, որ նրանք ոչ միայն ինտեգրվել են իրենց նոր սոցիալական միջավայրին, այլ նաև այն ինտեգրել են իրենց:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոնի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան