19/05/2017 12:18
Ուրախ ենք, որ, վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը հասցեական եղավ Ադրբեջանի նկատմամբ. ԱԺ նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցրեց Ադրբեջանի նկատմամբ, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ գնահատենք այդ քայլը, որ այդտեղ ոչ միայն նշանակություն ուներ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ոչ կառուցողական մոտեցումը խաղաղությամբ հարցի լուծմանը, այլև ուներ, վստահ եմ, մեծ նշանակություն Հայաստանի վերջին ժամանակների հստակ քայլերով ժողովրդավարության ընդլայնումը, միևնույն ժամանակ», - նշեց նա։
Ա. Բաբլոյանը նշեց, որ այս առումով Հայաստանի դիվանագիտական քայլերը հաջողված են ու խորհրդարանական դիվանագիտության լուման ոչ պակաս նշանակություն ունի հարցի շուրջ։
«Մինսկի խումբը գնատահատական է տալիս երկու կողմին՝ մի կողմը ունի խաղաղ ճանապարհով, ժողովրդավարական քայլերով հարցի լուծման ուղղությունը, մյուս կողմը շարունակական ագրեսիվ քայլերով ուզում է իր դիրքորոշումը պահել»,- ընգծեց Արա Բաբլոյանը։
ԱԺ նախագահը նշեց՝ ուրախ է, որ,վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը եղավ Ադրեջանի նկատմամբ: