19/05/2017 15:08
Էրրերան ճանաչվել է ՄՅու-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերան ստացել է Մեթ Բասբիի մրցանակը՝ որպես ընթացիկ մրցաշրջանում մանկունիացիների լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է Sports.ru-ն: Այս մասին հայտնում է ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:
Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում իսպանացին առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ 242 ձայնով շրջանցելով Անտոնիո Վալենսիային:
ՄՅՈւ-ի՝ ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլահար Զլատան Իբրահիմովիչը՝ փոքր-ինչ զիջելով էկվադորցուն, եզրափակել է լավագույն եռյակը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում Էրրերան 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: