19/05/2017 13:07
Ընդդիմադիր խմբակցություններն առարկում են՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը չպետք է միանա պետաիրավական հարցերի հանձնաժողովին
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կազմելու համար ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը խորհրդարանում ներկայացրեց ՀՀԿ-ի առաջարկը։
Ըստ այդմ, Հրայր Թովմասյանն առաջարկեց կազմել հետևյալ հանձնաժողովները.
Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, «Ելք» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը առարկեցին Հրայր Թովմասյանի ներկայացրած հիմնավորումները, թե ավելի արդյունավետ է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները միավորվեն։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ներկայացրեց իրենց կուսակցության դիրքորոշումը՝ նշելով, որ առաջարկում են առկա 12 հանձնաժողովը կրճատել՝ դարձնելով 10։