19/05/2017 17:27
Վենգերի ապագայի մասին որոշումն «Արսենալում» կկայացնեն մայիսի 27-ից հետո
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ակումբն իր ապագայի մասին որոշում կկայացնի Անգլիայի Գավաթի եզրափակչից հետո, որը կկայանա մայիսի 27-ից հետո: Որոշումը կկայացնի «Արսենալի» տնօրենների խորհուրդը «Ուեմբլիում» կայանալիք խաղից հետո, որտեղ «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ, փոխանցում է Championat.com-ը:
«Կարծում եմ՝ տնօրենների խորհրդի ժողովը կկայանա եզրափակչից հետո», - Վենգերի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը»: Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի չեմպիոնությունը նվաճել է 1997/98, 2001/02 և 2003/04 մրցաշրջաններում: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «զինագործները» առաջնության ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով 4-րդ տեղում ընթացող «Լիվերպուլին»: