20/05/2017 10:21
Վարչապետի քայլերն անհասկանալի են, բոլորը սպասում են անհրաժեշտ «դաբրոն»-ին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականցվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլն, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարեն, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չի էտվել։
Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել, ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն։ Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»։