20/05/2017 16:52
«Մոնակոն» մտադիր է երկարաձգել պայմանագրերը Ֆալկաոյի և Մբապեի հետ
«Մոնակոն» նոր պայմանագրեր կառաջարկի թիմի հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյին և Կիլիան Մբապեին, հայտնում է Championat.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները կստանան առաջիկա օրերի ընթացքում:
31-ամյա Ֆալկաոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:
Իսկ 18-ամյա հարձակվող Մբապեի ներկայիս պայմանագրի ժամկետը չի հստակեցվում, բայց նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի՝ այլ ակումբներ տեղափոխվելու հավանականությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում 43 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ակտիվում 26 գոլ կա անցկացրած 43 խաղում: