20/05/2017 11:36
Իրաքում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ
Առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 18-ը վիրավորվել հարավային Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ռմբակոծությունից, հայտնում է Postsovet.ru-ն՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատված մեքենան կանգնեցվել է Աբու-Դաշիր քաղաքի անցակետի մոտ: Երկրորդ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ, որը գտնվում է նույն տարածքից ոչ հեռու:
Հաղորդվում է, որ Իրաքի հետախուզական ծառայությունները գիտեին այդ հարձակումների մասին, ինչի հետ կապված ուժեղացվել էին անցակետի անվտանգության միջոցառումները: