20/05/2017 13:15
Հարձակում Լիբիայի ավիաբազայի վրա. կա առնվազն 140 զոհ
Լիբիայի ազգային բանակը հայտարարել է, որ առնվազն 141 մարդ է զոհվել երկրի հարավում ավիաբազայի վրա կատարած հարձակման հետևանքով, հայտնում է РИА Новости-n` հղում անելով AFP-ին:
Նշվում է, որ զինվորները վերադառնալիս են եղել զորահանդեսից։ Նրանք եղել են անզեն։ Նրանց մեծ մասը զոհվել է։ Զոհերի թվում կան նաև խաղաղ բնակիչներ, ովքեր աշխատել են ավիաբազայում կամ գտնվել մոտակայքում։
Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաեզ Աս-Սարաջն աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարար Ալ-Մահդի Ալ-Բարգասիին ավիաբազային վրա հարձակման պատճառով։