20/05/2017 09:48
Հակառակորդը կիրառել է ականանետ ու նռնականետ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 կրակոց
Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների», - հայտնում են Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից: