22/05/2017 10:41
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,79 տոկոսով՝ հասնելով 50,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,80 տոկոսով՝ հասնելով 54.04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: