Տոմսդ գնիր, հոգի՛ս, վաղը պիտի Հայաստան գնաս. Ճապոնիայում ծնված հայ երգչուհին արդեն տանն է

23/05/2017 19:00

Տոմսդ գնիր, հոգի՛ս, վաղը պիտի Հայաստան գնաս. Ճապոնիայում ծնված հայ երգչուհին արդեն տանն է


Շատերն իմիջիայլոց են վերաբերվում գենետիկ հիշողությանն, այնինչ, ժամանակն արդեն վաղուց ապացուցել է՝ արյան կանչն ու գենետիկ հիշողությունն են, որ երբեք թույլ չեն տալիս մոռանալ անցյալի ու արմատների մասին: Aysor.am-ի զրուցակիցը ծնունդով ճապոնացի Մարի Վան Մարկն է, ով առաջին անգամ Հայաստան է եկել 2015 թվականին:

Վերջին օրերին Մարին կրկին Հայաստանում էր. ավարտին հասցրեց նոր ալբոմի ձայնագրությունները: Ի դեպ, Մարիի հայաստանյան գործընկերն ու լավագույն բարեկամը 90-ականների մի շարք հիթերի հեղինակ, երգիչ Արթուր Գալստյանն է:

- Մարի, ինչպե՞ս ծնվեց այս ալբոմի գաղափարը:

- Նախորդ տարվա փետրվար 11-ին՝ Սուրբ Սարգսի օրը, մեծ ուրախությամբ ու սիրով առաջին ալբոմս՝ «The Magic Armenians», ներկայացրեցի, որը ձայնագրեցի Արթուր Գալստյանի հետ միասին: Սա շատ հուզիչ և էմոցիաներով լեցուն ալբոմ է: Այն սկսեցի պատրաստել 2013 թվականի նոյեմբերին, և շնորհիվ ընտանիքիս ու Արթուրի՝ 4 տարի անց ավարտեցի:

- Որքան գիտեմ, CD-ին ամբողջովին նվիրված է հայ ազգին:

- Այո, այն նվիրել եմ մեր սիրելի հայ ազգին, նաև՝ իմ 4 զավակին: Իմ երեխաները կյանքիս ամենաարժեքավոր ուժերն են, ամեն մի երգս ներշնչված եմ իրենցից: Հավատացեք, ամեն լավ բան, որ պատահում է ինձ հետ, պատահում է զավակներիս կամ հայ լինելուս պատճառով: Ես էլ այս ձևով իրենց եմ հայտնում իմ անսահման շնորհակալությունը:

- Քանի՞ երգ է ընդգրկված «The Magic Armenians» ալբոմում, ի՞նչ ոճի են, ովքե՞ր են այդ երգերի հեղինակները:

- Ալբոմում ընդգրկված է 10 երգ, որոնք ստեղծել ենք Արթուր Գալստյանի հետ: 9 երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ, Արթուրն էլ գործիքավորել է Երևանում գտնվող իր՝ «The Art Of Music 23» երաժշտական և պրոդյուսերական կենտրոնում… Ինչ վերաբերում է երաժշտական ոճերին, ապա դրանք տարբեր են: Կան և՛ ուրախ երգեր, և՛ հուզական: Արթուրը հայաստանցի է, ես՝ սփյուռքահայ, դուք կհանդիպեք եվրոպական և հայկական ռիթմերի, գործիքների ու ձայների: Կարևորն այն է, որ երգերի երաժշտությունները և խոսքերը միաձուլված են: Ինչպես մեր ժողովրդի բաժանված 2 մասերը (նկատի ունի Հայաստան-սփյուռք հեղ.), իրենց հուզականությամբ միավորվում են:

- Հետաքրքիր է՝ հայ այլ երաժիշտների հետ համագործակցո՞ւմ եք, նաև ի՞նչ լեզվով են հնչում երգերը:

- Երգում եմ անգլերեն և արևմտահայերեն: Անգլերենով եմ երգում, որովհետև ուզում եմ, որպեսզի ուրիշ ազգերն էլ հետաքրքրվեն մեր պատմությունով և մտերմանան մեզ հետ: Մենք՝ հայերս, ամեն ինչին դիմացանք: Մեր պատմությունը աշխարհի հոգևոր ոսկին է, դա դաս է աշխարհի համար… Շատ հպարտ եմ, որ մեր աշխատանքների մեջ ներգրավվեցին շատ տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ, ինչպիսիք են Ստեփան Գոմցյանը` լեգենդար «Էլիպս» ռոք համույթից, Կարո Սարաֆյանը և շատ ուրիշ հրաշք անձնավորություններ… Բայց ամենահեռանկարային գործն այն եղավ, երբ Արթուրն ինձ հրավիրեց՝ միասին երգելու: Շատ հպարտ զգացի, երբ Հայաստանի մի աստղ և մեծատաղանդ մի երաժիշտ հավատաց, որ կարող ենք մեր երկու Հայաստանները ներկայացնել աշխարհին: Ինչպես երազում էի, կարող ենք մեր ազգին հետաքրքիր երաժշտություն նվիրել: Նրա գրած «Դու էլ չկաս» երգը երգում ենք 3 լեզվով՝ արևելահայերենով, արևմտահայերենով և անգլերենով: Գիտեմ, որ շատերը հավանեցին մեր դուետը: Որոշել ենք մեր հաջորդ երգերի ժամանակ այլ լեզուներ էլ ընդգրկել: Ինքս 7 լեզվի եմ տիրապետում: Կարծում եմ՝ Արթուրն այդ լեզուները նոր երգերի մեջ կօգտագործի, ու շուտով սիրով կներկայանանք աշխարհին…

- Գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար բավական լուրջ աշխատանքներ եք տարել:

- Իսկապես, գրեցինք աշխարհի լիդերներին, որպեսզի ճանաչեն Ցեղասպանությունը: Շատ պրեզենտացիաներ արեցինք կազմակերպության մասին. բարեգործություններ արեցինք անապահով ընտանիքների երեխաների համար, 104 դպրոցին նվիրեցինք երաժշտական տեխնիկա և միկրոֆոններ՝ միջոցառումներ և հանդեսներ անցկացնելու համար, Վայքի և Հոկտեմբերյանի զորամասերում մեր զինվորների համար համերգներ կազմակերպեցինք: Այսօր էլ, մեր CD-DVD-ների վաճառքից ստացվող ամբողջ հասույթը պիտի ծախսվի անապահով հայ երեխաների կարիքների համար:

- Մարի, թեև նշեցիք, որ ալբոմը նվիրված է հայերին, բայց կցանկանայինք իմանալ՝ հատկապես ինչի՞ մասին են պատմում Ձեր երգերը:

- Ամեն մի երգը պատմում է իմ հայկական արմատների, զգացմունքների մասին. հայասիրություն, սեր, հավատք, խաղաղասիրություն, ներելու և ներողություն խնդրելու կարողություն, հարատևություն, միայնության վախ, օտար երկրների մեջ տեղդ չգտնելու ցավ, հրաշք հայ մարդը և շատ ուրիշ զգացումներ....(ժպտում է՝ հեղ) Ինձ համար երգը միջոց է՝ զավակներիս և աշխարհին պատմելու և ներկայացնելու իմ կյանքի միսիան, որն է՝ մեր Հայաստանին, մեր ազգին, մեր զինվորներին ուրախություն, նոր հույս և ուժ բերել:

- Որպես երգչուհի, Ձեզ համար ո՞ր երգն է առավել ազդեցիկ ու սիրելի:

- Անկասկած, «The Sun Will Shine Forever After» երգը, որը նվիրել եմ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին և Եղեռնի 100-րդ տարելիցին: Այս երգը մի շնչով եմ գրել. 2015 թվականի մարտին բարեկամներիցս մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչ է ինձ համար նշանակում հայ լինելը: Երբ իրեն պատասխանում էի, երգի մեղեդին և խոսքերը միանգամից ծնվեցին մտքումս, կարծես, վերևից ուղարկված նվեր լիներ… Այս երգով զավակներիս տանում եմ խավարից դեպի լույսը: Զինվորը դառնում է հրաշալի հայ, այն անձը, որ մեր ազգի նահատակություններից հետո մնում է ոտքի վրա և իր հայ ազգի համար պիտի ծառայեցնի սիրով իր կյանքը, խելքը և հոգևոր ուժը, որպեսզի ավելի հեշտ և շիտակ ճանապարհով միասին առաջ գնանք: Ամեն կերպ պետք է հզորանանք որպես երկիր, որպեսզի ոչ-ոք մեր հետ պատերազմելու ցանկություն չունենա, զինվորներն էլ լինեն խաղաղության զինվոր, դառնան գիտնական զինվոր, բոլոր ասպարեզների զինվոր, առաջամարտիկ… Նաև ասեմ, որ իմ ամենասիրելի երգերից է «The Magic Duduk»-ը: Աղջկաս հետ միասին շատ ենք պարում այս երգի տակ: Պարը մեզ տանում է Հայաստանի սրտի մեջ, և այդ սերն ու երջանկությունը մեզ պաշտպանում է: Մեզ այլևս մենակ չենք զգում, և բոլոր խնդիրներն ունենում են իրենց լուծումները: Պետք է միայն լսես դուդուկի ձայնը և հետևես սրտիդ խոսքին...

- Հասցրել եք նույնիսկ տեսահոլովակներ նկարահանել:

- Այո, հպարտ եմ, որ այս երգերն արդեն տեսահոլովակներ ունեն: 4 տեսահոլովակ նկարահանել ենք թե՛ Լյուքսեմբուրգում և թե՛ Հայաստանում: Համագործակցել ենք տաղանդավոր երիտասարդների հետ՝ Պաուլյուս Սոկոլովասը՝ Եվրոպայից, Հարութ Հակոբյանը՝ Հայաստանից: Հպարտ պետք է նշեմ, որ տեսահոլովակների մեջ ընտանիքս երգում է ինձ հետ, զավակներս հետս են: Մեր հրաշալի թիմը ստեղծեց տեսահոլովակներ Հայաստանի համար, որոնք այսօր Լյուքսեմբուրգի դպրոցներում էլ են դիտում… Անկասկած, շատ եմ փափագում՝ մնացած երգերն էլ ունենան տեսահոլովակներ:

- Ծնունդով որտեղի՞ց եք, հայ լինելով հանդերձ՝ դժվար չէ՞ր դրսում ապրելը:

- Ծնվել եմ 1972 թվականին՝ Ճապոնիայում: Տարբեր երկրներում ապրելուց հետո 1978 թվականից հաստատվեցինք Շվեյցարիայում, այնտեղ էլ մեծացա: Իսկապես, սփյուռքի մեջ հայ մեծանալը դյուրին չէր ինձ համար: Ինձ շատ մենակ ու տարբեր էի զգում… Հայկական եկեղեցին Ցյուրիխից 300 կմ հեռավորության վրա էր: Այն ժամանակ մենք ինտերնետ չունեինք: Իմ կապը մեր պատմության հետ մեծամասամբ ծնողներիցս էր անցնում: Երբ որևէ տեղ էի գնում ու սկսում էի հայերեն խոսել, մարդիկ չէին էլ հասկանում, թե որտեղ է Հայաստանը: Իրենց գերմաներեն բացատրում էի՝ ես հայ եմ, զարմացած նայում էին ինձ ու հարցնում՝ ալբանացի՞… Անհանգիստ ասում էի՝ ո՛չ, հայ եմ, Հայաստանը դա Կովկասում է: Բայց մեկ է, զարմացած էին, չէին իմանաում՝ դա որտեղ է... Այդ խոսքերը՝ ի՞նչ է դա, որտե՞ղ է դա, ինձ միշտ շատ տխրեցնում էին, կարծես թե, կարևորություն չունեցող մարդիկ էինք... (լռում է՝ հեղ.) Այդ ժամանակներից սկսած՝ որտեղ էլ լինեի, ամեն օր, որքան հնարավոր էր, օտարներին պատմում էի մեր հայ ազգի արժեքավոր պատմությունը: Միշտ գլուխս բարձր պահած՝ ասում էի, թե ինչ հպարտ եմ, որ հայ եմ: Մեծացա հայ զինվորի պես՝ կռիվ տալով: Հայությունս տանում էի հպարտությամբ, միշտ պաշտպանում, բայց իմ հայկական արմատների հետ կապված շատ հարցեր էլ ինձ համար մնացին մթության մեջ, առանց պատասխանի…

- Ի՞նչ ազգության է պատկանում Ձեր ամուսինը:

- Ամուսինս բելգիացի է, շատ ուրախ մարդ է: 4 զավակ ունենք: Հիմա ապրում ենք Լյուքսեմբուրգում…

- Ձեր՝ Վան Մարկ ազգանունը շատերին շփոթության մեջ է գցում: Գիտեմ, որ Վան Մարկերը հայտնի իշխանական տոհմ են Եվրոպայում…

- Այո, Վան Մարկ ազգանունը հրաշալի ազգանուն է, բայց հայկական չէ: Բայց իմ արմատները Վանից են, ուրեմն ազգանվանս մի կեսը հայկական է, այդպես չէ՞ (կատակում է՝ հեղ.)…  Հպարտությամբ կրում եմ բելգիացի ամուսնուս ազգանունը: Չէ՞ որ նա ինձանից ավելի շատ հայասեր է: Լինելով բելգիացի կաթոլիկ՝ ցանկություն հայտնեց մկրտվել՝ որպես հայ առաքելական, որպեսզի մենք ամուսնանանք հայկական եկեղեցում: Ու պնդեց, որ մեր զավակներն էլ հայ օծվեն (ժպտում է)… Այնպես որ, ամուսինս կրում է իմ ազգը (նկատի ունի Առաքելական է՝ հեղ.), ես էլ կրում եմ իր ազգանունը: Կարծում եմ, որ ամենահարգելի ձևը գտանք, որպեսզի մեր զավակներին առաջնորդենք դեպի ուրախ և պաշտպանված ընտանիք, որն այսօր բնակվում է Լյուքսեմբուրգում: Եթե չլիներ ամուսինս, ես այսօր ձեր առջև չպիտի խոսեի: Ինքն է, որ իմ տառապանքը հասկացավ, ինքը եղավ իմ միսիոները, որ ազատեց ինձ «անապատից» և անսահման սիրով լսեց ինձ, երբ իմ հեռու Հայաստանի մասին էի պատմում: Ու մի օր էլ իր եվրոպական հանդարտ ձևով ասաց՝ տոմսդ գնիր, հոգիս, վաղը պիտի Հայաստան գնաս, որպեսզի մեր զավակների ճամփան էլ բացես դեպի Տուն…

- Ու ե՞րբ առաջին անգամ եկաք տուն:

- Առաջին անգամ Հայաստան եկա 2015 թվականի օգոստոսի 13-ին, որպեսզի հանդիպեմ երգերիս «հայրիկին»՝ մեր Արթուրին, և ազգիս էլ ներկայացնեմ կազմակերպությունս: Հիշում եմ, երբ օդանավս վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում, ես էլ զգացի այդ արժեքավոր զգացումը՝ այլևս տունս հասա և էլ երբեք չպիտի միայնակ զգամ: Աղջիկների աչքերի մեջ իմ ուժն էի գտնում, հայ տղամարդկանց ձայների մեջ՝ հայրիկիս ձայնն էի լսում: Շատ խառը մի հոգեկան իրավիճակի մեջ էի գտնվում՝ էքստրիմ երջանկություն և խորը տխրություն, որ ժամանակի ընթացքում կարողացա հարմոնիայի բերել: Երբ առաջին անգամ ոտքս դրեցի հայոց հողի վրա, հասկացա, որ ազատեցի զավակներիս, և իրենք պիտի մեծանան՝ որպես շատ ուրախ և ազատ հայեր: Ու պիտի նվիրեն իրենց սերը և եռանդը մեր սիրելի Հայաստանին…

- Հավանաբար, այստեղ հարազատներ չունեք:

- Գիտեք, 2 տարի առաջ, երբ Հայաստան եկա, այստեղ չունեի ո՛չ ընտանիք, ո՛չ բարեկամ, հայերենս էլ շատ տկար էր: Եկել էի միայն անսահման սիրով, հարգանքով ու հույսերով: Արթուրը մեզ որդեգրեց և իր բարեկամները այսօր մեզ որպես ընտանիք են ընդունում: Սա Հայաստան 14-րդ այցելությունս է, ամեն այստեղից գնալուց հետո ներսումս մի նոր ու հրաշալի երգ է ծնվում: Ամբողջ սրտով, մինչև կյանքիս վերջին շունչը, նվիրված եմ ազգիս և Հայաստանիս: Եռանդս, միտքս, ուժս և տաղանդս նվիրում եմ մեր ազգին, և շատ եմ ցանկանում, որ մեր ազատ և անկախ Հայաստանը դառնա հզոր և դեմոկրատական երկիր: Նաև գիտեմ, որ հայը դեռ շատ դժվարություններ ունի, բայց եթե միասին ձեռք-ձեռքի տանք  և աշխատենք, մեր հայկական դրոշը միշտ պիտի փայլի իր կապույտ, կարմիր ու նարնջագույնի մեջ:

- Ձեր զավակների՞ն ինչպես պատմեցիք Հայաստանի մասին:

- 2013 թվականի սեպտեմբերին զավակներիս ասեցի. գիտե՞ք, 2 տարի հետո պիտի լրանա Եղեռնի 100-ամյա տարելիցը, ու մինչ հիմա թուրքերը դեռ չեն էլ ճանաչել: Պատմեցի, որ ապրիլի 24-ը հուզիչ օր է մեր ազգի համար: Այդ խոսքերիս վրա մեծ տղաս՝ Ժանը, որ 10 տարեկան էր, հարցրեց ինձ. «Մայրիկ, ուրեմն մենք հիմա ամբողջ 1 տարի պիտի սուգի մե՞ջ լինենք»: Ու վերջում ավելացրեց. «Գիտե՞ս մայրիկ, երբ ինձ բելգիացի, շվեյցարիացի եմ զգում, շատ ուրախ մարդու պես եմ զգում, բայց երբ հայ եմ զգում, շատ տխրություն եմ զգում: Ինչո՞ւ, մայրիկ»: Զավակիս այս հարցը կյանքս տեղում փոխեց Այբ-ից մինչ Ֆ: Կարծես՝ ցունամի կամ երկրաշարժ եղավ մեջս: Այդ վայրկյանին հասկացա, թե զավակներիս ինչ սխալ կրթություն եմ տալիս, որքան սխալ եմ ներկայացնում իմ ազգի պատմությունը: Տղայիս հարցով հասկացա, որ իրենց հետ անում եմ այն, ինչը ինձ հետ եղավ: Նրանք էլ կմեծանան օտարների հետ կռիվ տալով, բացատրելով ու մթության մեջ մնալով՝ չստանալով իրենց մտահոգող հարցերի պատասխանները… Այդ պահին ոտքի կանգնեցի և ասացի. «Վերջ, մենք այլևս տխուր հայեր չենք, այլևս տխրել չկա: Մենք հրաշք ազգ ենք և հրաշք հայեր»: Ու սկսեցի մտածել՝ ինչպե՞ս անեմ, որ զավակներս իրենց սրտի, հոգու մեջ հայ լինելով՝ ուրախ, հպարտ և ուժեղ հայ զգան: Քանի որ Լյուքսեմբուրգում հայկական եկեղեցի չկա, ուրեմն ամեն մի զավակս հայկական եկեղեցին պետք է կրի իր ներսում: Ու որպեսզի իրենց նախապատրաստեմ, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, 100-րդ տարելիցը, ստեղծեցի մեր կազմակերպությունը ՝ After April 24th 2015, Magic Armenians, your choice to move on: Ասել է, թե 100-ամյա տարելիցից հետո, ինչպես էլ որ լինի, թուրքերը կամ աշխարհը կընդունեն մեր ցավը, կճանաչեն, թե ոչ, միևնույն է՝ մենք պիտի առաջ շարժվենք մեր ազգի համար, պիտի աշխատենք մեր երկրի համար և մեր ունեցածով պիտի կիսվենք մեր Հայաստանի հետ… Ի դեպ, այդ ժամանակ զավակներս փոքր էին, բոլորը չէին, որ կարդալ գիտեին: Ու մտքովս անցավ՝ երգն ամենաունիվերսալ լեզուն է: Գրեցի առաջին երգս՝ մեր կազմակերպության հիմնը ՝ The Magic Armenians: Ամբողջ ընտանիքով ամեն օր ու ամեն գիշեր «Հայր մեր» աղոթքից հետո քնելուց առաջ սկսեցինք երգել այդ երգը:

- Ավելորդ է հարցնել, թե Ձեր բելգիացի ամուսինն ինչպե՞ս ընդունեց այն հանագամանքը, որ փորձում եք երեխաների մեջ հայասիրություն արթնացնել:

- Մի օր ամուսինս՝ Փոլ-Հրանտն, ինձ ասաց. «Գիտե՞ս ինչ լավ երգ է այս երգդ, և փոքրիկներին ի՞նչ ուրախություն է բերում: Ուզում եմ քեզ տանել ձայնագրման ստուդիա, որպեսզի այն ձայնագրես: Այդպես էլ սկսվեց իմ երգելու և որպես մայր՝ իմ զավակներին հրաշալի հայեր դաստիարակելու գեղեցիկ պատմությունը: Երբ տղաներս առաջին անգամ տեսան իրական Արարատ լեռն, ասեցին. «Մայրիկ, մենք պիտի դառնանք փաստաբան, որպեսզի մի օր Արարատը մեր ազգին հետ բերենք»: Այդ օրը հասկացա, որ մենք դարձանք հրաշք հայեր: Արդեն գիտեմ, որ մի օր իմ թոռնիկներն էլ մեր Արևմտյան Հայաստանը պիտի ետ բերեն…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/01/2025 21:30 Դեմոկրատիան չարիք է այսպիսի երկրների համար․ Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք, ու մի խաժամուժ գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն․ Կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի 28/01/2025 20:46 Պատրիարք Կիրիլը ողջունել է Ռուսաստանում սատանիզմն արգելելու նախաձեռնությունը 28/01/2025 20:11 Արին Բերդ փողոցում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 28/01/2025 19:52 «150 դրամ՝ մեկ ուղևորության համար»․ Ավինյանը նոր տարբերակ առաջարկեց ու շնորհակալություն հայտնեց քննադատության համար 28/01/2025 19:28 Բլինքենը գիրք է գրելու, պատմելու է 2021-25 թվականների իրադարձությունների մասին 28/01/2025 18:55 Խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին 28/01/2025 18:25 «Սիլ պլազա»-ի տարածքը պետությանը չի վերադարձվի 28/01/2025 18:09 Երևանի Արին-Բերդ փողոցում բռնկված հրդեհը թեժացել է, կրակը մարող հրշեջ-փրկարարների 6 մարտական հաշվարկներին միացել են ևս 4-ը 28/01/2025 17:46 Գործնական քայլեր ենք անում՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար․ Ալիև 28/01/2025 17:25 Պետք է ունենանք այնպիսի առաջնորդ, որը հստակ խնդիրներ կդնի մեր Զինված ուժերի առաջ ու հետամուտ կլինի այդ խնդիրների կատարմանը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 28/01/2025 17:17 Անցյալի հաղթանակները կրենք մեր հոգում, ամրանանք, որ հնարավորություն ունենանք դավաճանից ազատվել ու նոր հաղթանակներ կերտել․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/01/2025 16:49 44-օրյա պատերազմում չէինք պարտվի, եթե Հայաստանի Հանրապետությունը բարեխիղճ ու պատասխանատու ղեկավարություն ունենար․ Արտակ Զաքարյան 28/01/2025 16:20 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել են Եռաբլուր 27/01/2025 22:50 Բիպոլյար խանգարում․ Ինչպես է արտահայտվում 27/01/2025 22:37 Պարեկներ են ձերբակալվել՝ գողության կասկածանքով 27/01/2025 22:28 Բաքվում ընթացող ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան 27/01/2025 22:13 Փաշինյանի մամուլի քարտուղարի ընկերուհին Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել․ Oragir.News 27/01/2025 21:54 ԵՄ երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 27/01/2025 21:35 Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը 27/01/2025 21:17 Չնայած իշխանության մաղձոտ վերաբերմունքին ու վատթար պայմաններին՝ զինծառայողները մեծ նվիրումով ծառայում են. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 27/01/2025 20:56 Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիների սրբադասումը խոսուն վկայությունն է՝ Եկեղեցու դիրքորոշման․ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ 27/01/2025 20:38 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է 27/01/2025 20:22 Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների և քննարկումների շարք 27/01/2025 20:10 Ծեծկռտուք, դանակահարություն Բագրատաշենի անցակետում՝ քաղաքացիների և մաքսային ծառայողների միջև 27/01/2025 19:54 «Ավտոբուսի վարորդներին ապահովում ենք լավ աշխատավարձ, պարապուրդի համար՝ վարձատրություն»․ Ավինյան 27/01/2025 19:37 Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը ընդունված է 27/01/2025 19:22 Փաշինյանը պատասխանել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչների հարցերին 27/01/2025 19:07 Հայաստանի վարչապետը իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն․ Հայ Դատ 27/01/2025 18:57 Երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականությունը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա․ ՔԿ նորանշանակ նախագահ 27/01/2025 18:43 Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները 27/01/2025 18:28 Եղիշե Մելիքյանը կմնա «Փյունիկում» 27/01/2025 18:10 Ինչ կլիմայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչով է այս տարվա հունվարը տարբերվում անցյալ տարվա հունվարից 27/01/2025 17:56 ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևը Հայաստանին կոչ է արել վերսկսկել լիարժեք համագործակցությունը 27/01/2025 17:39 Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե՛ Մեծ Հայրենականի հաղթանակի, թե՛ Լենինգրադի պաշտպանության գործում 27/01/2025 17:24 Փաշինյանը «Արյան բանկի» բացմանն է մասնակցել 27/01/2025 17:10 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար․ Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը․ Սարգսյան 27/01/2025 16:58 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 27/01/2025 16:42 Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը 27/01/2025 16:26 Սպասվում է առանց տեղումների եղանակ 27/01/2025 16:20 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է 27/01/2025 16:03 Գյումրիում եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել 27/01/2025 15:51 Մահացել է Արմեն Դուլյանը 27/01/2025 15:49 2024-ին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ. ՄՊՀ նախագահ 27/01/2025 15:39 Սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի հրամանով 27/01/2025 15:13 Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի միջոցառումներին․ Կոպիրկին 27/01/2025 15:10 2024-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել 101,9 մլրդ դրամ 27/01/2025 15:00 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարարի հետ 27/01/2025 14:45 ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան 27/01/2025 14:21 Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ 27/01/2025 14:14 Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ 27/01/2025 14:10 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 27/01/2025 14:05 Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ ընդդեմ հայկական պատմական ժառանգության. Genesis Armenia 27/01/2025 14:00 Նախկին գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել․ «Հետք» 27/01/2025 13:45 Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ 27/01/2025 13:39 Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում 27/01/2025 13:27 Փաշինյանը կրկնում է Ցեղաuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը. Օսկանյան 27/01/2025 13:25 Հետևողական ենք լինելու հեղինակային իրավունքի պաշտպանության առումով. «Ֆոտոլուր»-ի տնօրեն 27/01/2025 13:21 ՀՀ-ում գործող իշխանությունը փորձում է թուրքական խոսույթը, պատումները պարտադրել ժողովրդին. Չալաբյան (Տեսանյութ) 27/01/2025 13:15 Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով. Փաշինյան 27/01/2025 13:13 «Հայաքվեն» կփոխհատուցի տրանսպորտի թանկացման դեմ գործողությունների հետևանքով քաղաքացիների ստացած հնարավոր վարչական ակտերը. Չալաբյան (Տեսանյութ) 27/01/2025 13:07 Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին 27/01/2025 13:05 Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ 27/01/2025 12:53 ԲԴԽ շենքի դիմաց՝ «Chevrolet»-ում, պայթյուն է եղել. տուժածը կին է 27/01/2025 12:50 Ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեր ինքնության և պետականության գլխավոր հակառակորդն է, նշանակում է ոչինչ չասել. Պետրոսյան 27/01/2025 12:47 Փետրվարի 21-ից Armenian Airlines-ը սկսում է Երևան-Դելի ուղիղ չվերթերը 27/01/2025 12:43 Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 86-րդ տարեդարձը 27/01/2025 12:41 «Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել». Oragir.news 27/01/2025 12:38 «Գավառի մանկատան» սաները տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ (Տեսանյութ) 27/01/2025 12:32 LIVE. «Հայաքվեի» ասուլիսն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման 27/01/2025 12:30 Իրենք հարկատուների հաշվին շքեղության մեջ են ապրում ու մեր գխին էլ բամփում են, հա լավ, ղալա՞թ արինք՝ ընտրեցինք. Ակցիաները շարունակվում են 27/01/2025 12:15 Փրկարարները քարշակել են 4 բեռնատար, որոնք մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը 27/01/2025 12:10 Աջակցում ենք ԵՄ-ին ՀՀ տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ 27/01/2025 11:59 Խնդրում եմ ինձ ասեք՝ վարչապետի խոսքում որտե՞ղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում. Արսեն Թորոսյան 27/01/2025 11:46 Դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ. ՀՅԴ ԳՄ 27/01/2025 11:32 Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը խեղաթյուրում է պատմությունը․ ՌԴ հայերի միություն 27/01/2025 11:24 «Թմրամիջոցների» վերադարձ ավտոբուսներ՝ ես չեմ ընդունի. Տիգրան Ավինյան 27/01/2025 11:17 Շրջանառության մեջ է դրվում 20 000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը 27/01/2025 11:07 Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ. Ավինյան (Տեսանյութ) 27/01/2025 11:01 Հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու հայ մնալու իրավունքը. «ՀայաՔվե» 27/01/2025 10:56 «Պատմական», թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել. Արա Այվազյան 27/01/2025 10:43 Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոն հաղթում է ձայների 86,82%-ով 27/01/2025 10:38 Վթար՝ Արագածոտնում. կա զոհ և վիրավոր, վերջինս դատախազ է 27/01/2025 10:35 Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար 27/01/2025 10:30 Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել 27/01/2025 10:12 Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի կամ իրականանալի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով․ Աբրահամյան 27/01/2025 09:54 Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա 27/01/2025 09:39 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրն է այսօր 27/01/2025 09:35 Գորիսում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է 26/01/2025 21:19 Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ... Մանուկյան 26/01/2025 20:44 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայnղի մարմինը 26/01/2025 20:02 Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ գողացողները 26/01/2025 19:59 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է․ ՀՅԴ 26/01/2025 18:38 Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված. Գարեգին Բ 26/01/2025 18:35 Հայաստան-Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ․ Փաշինյան 26/01/2025 18:29 ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 26/01/2025 17:10 Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու․ «Հայաքվե» 26/01/2025 16:42 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ․ ՊԵԿ 26/01/2025 16:39 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության․ կա մեկ լուծում. թյուրքագետ 26/01/2025 15:28 Պուտինն ու ես ապշած էինք. ինչո՞ւ նա այդպես ասաց. Լուկաշենկոն՝ ԼՂ-ն ադրբեջանական տարածք ճանաչելու Փաշինյանի խոսքերի մասին 26/01/2025 15:08 ՀՀ ղեկավարությունը չպետք է նեղանա այն բանից, որ ժամանակին աջակցել եմ Ադրբեջանին․ Լուկաշենկո