23/05/2017 10:19
Արա Սաղաթելյանը որոշել է փոխել ԱԺ մեքենաների պետհամարանիշները. «168 Ժամ»
«168 Ժամ»-ը գրել է, թե ԱԺ նախկին պատգամավորները դժվարությամբ են բաժանվում իրենց արտոնյալ կարգավիճակից: Ըստ թերթի, նրանք հրաժարվում են հանձնել մեքենաների համարները:
«Մեր տեղեկություններով, խնդիրը հիմնավորապես և ամբողջությամբ լուծելու համար ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանը որոշել է փոխել ԱԺ մեքենաների պետհամարանիշները, այսինքն՝ դրանց տառերը: …Նշենք նաև, որ Ա.Սաղաթելյանի նշանակվելուց հետո երկու օրվա ընթացքում կարգավորվել են պատգամավորների աշխատասենյակների հարցերը», - հավելել է թերթը: