23/05/2017 18:17
Արցախի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և արժևորել նման ամուր կապերի պահպանումը նաև ապագայում: