23/05/2017 13:03
Քաղաքական առումով ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությունը շատ կարևոր էր. Լևոն Այվազյան
Քաղաքական առումով շատ կարևոր էր, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը լարելու մեջ տրամաբանություն փնտրելը բարդ է։ Կարող են լինել և՛ տրամաբանական պատճառներ՝ սպասվող քաղաքական հանդիպումներ և այլն, և՛ անտրամաբանական։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը քաղաքական առումով կարևոր էր», - ասաց Լ. Այվազյանը։
Նա ընդգծեց՝ սահմանային իրավիճակը լարելով՝ Ադրբեջանը ռազմական խնդիր չի լուծում, պարզապես հոգեբանորեն ազդում է երկու երկրների հասարակությունների, միջազգային կառույցների վրա։
«Ես կարծում եմ՝ դեռևս շատ կլինեն նման հասցեական հայտարարություններ, որոնք կհորդորեն մեր հարևան պետության ղեկավարությանը զերծ մնալ նման գործողություններից», - ամփոփեց Լ. Այվազյանը։