23/05/2017 16:22
Լոնդոնում անվտանգության ուժեղացված միջոցներ են մտցնում
Բրիտանիայի մայրաքաղաքի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են մտցնում՝ կապված Մանչեսթերի ահաբեկչության հետ: Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, փոխանցում է ТАСС-ը:
«Ես Սքոթլենդ Յարդի հետ մշտական կապ եմ պահպանում, որը վերանայում է Լոնդոնում անվտանգության ապահովման մակարդակը: Լոնդոնի փողոցներում ավելի մեծ թվով ոստիկաններ կլինեն», - նրա խոսքն է մեջբերել The Guardian պարբերականը: