23/05/2017 12:27
ԱՄՆ-ում ցանկանում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը
ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2018 թվականին ավելացնել միջուկային անվտանգության6 ծրագրերին ուղղված ծախսերը, նշվում է Սպիտակ տան կողմից ներկայացված դաշնային բյուջեի առաջարկում, փոխանցում է РИА Новости-ն:
«Բյուջեի նախագիծը նախատեսում է երկրի միջուկային հնարավորությունների ամրապնդում՝ 2017-ի համեմատ Միջուկային անվտանգության ազգային վարչության ծախսերը 1.4 մլրդ դոլարով ավելացնելու միջոցով», - նշվում է փաստաթղթում:
Էներգետիկայի նախարարության կազմում գործող այս վարչության ծախսերը կավելանան 11 տոկոսով:
Նախագիծը դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից: