24/05/2017 09:33
Հովհաննես Սահակյանը, հնարավոր է, նշանակվի Լոռու մարզպետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել: Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակում կլինի:
«Մասնավորապես, հնարավոր է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն ապահոված Նահապետ Գևորգյանը (Նովո) մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աշոտ Ղահրամանյանին», -գրել է «Ժամանակ»-ը: