24/05/2017 09:49
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների խիղճն ընդմիշտ իշխանության հետ է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին։
«ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն և հավանության արժանացնելուն։
Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած ընդդիմադիր խմբակցության անդամներին թույլ կտա քվեարկել իրենց խղճի մտոք, նրանց խիղճն էլ ընդմիշտ իշխանության հետ է», - գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։