24/05/2017 18:02
«Արարատ»-ը հերքում է, թե գումար է պարտք նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանին
«Արարատ» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան այն տեղեկությունների, թե չվճարված պարտքեր ունի իր նախկին ֆուտբոլիստների հետ, հանդես է եկել հայտարարությամբ.
«Տեղեկացնում ենք, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Կապված Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել, նշենք, որ ֆուտբոլիստի և թիմի ղեկավարության փոխադարձ համաձայությամբ աշխատանքային պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է իրավական փաստաթղթով և կողմերը միմյանց հանդեպ որևէ պարտավորվածություն չունեն, ներառյալ ֆինանսական հարցերը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Նորայր Գրիգորյանը հայտարարել էր, որ դատարան է դիմել, քանի որ ակումբն իրեն աշխատավարձ է պարտք:
Ակումբը հրապարակել է նաև Նորայր Գրիգորյանի և ակումբի ղեկավարության միջև պայմանագրի լուծարման համաձայնագիրը: