24/05/2017 18:45
Վենեսուելայում արժույթի փոխանակման աճուրդային համակարգ կթողարկվի
Մայիսի 25-ից Վենեսուելայում կմեկնարկի արժույթի փոխանակման նոր Dicom համակարգը, որի աշխատանքային սկզբունքը հիմնված կլինի աճուրդների վրա, հայտնել է El Nacional-ը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարար Ռամոն Լոբոյին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Լոբոն հստակեցրել է, որ համակարգը վենեսուելացիներին թույլ կտա օտարերկրյա արժույթ ձեռք բերել մեկ եռամսյակում ավելի քան 500 դոլար գումարի դիմաց և տարեկան առավելագույնը 2 հազար դոլարի դիմաց։ Ընկերությունները կկարողանան օտարերկրյա արժույթ ձեռք բերել մեկ եռամսյակում առավելագունը 400 հազար դոլարի եւ մեկ տարում՝ 1,2 մլն դոլարի դիմաց։
«Յուրաքանչյուր գնորդ կվճարի այն գինը, որը դուք նրան կառաջարկեք եւ ոչ թե նախապես սահմանված արժեքը», - նշել է Լոբոն։
Աճուրդները հասանելի կլինեն բոլոր ընկերություններին ու քաղաքացիներին։ Ենթադրվում է, որ օտարերկրյա արժույթ ձեռք բերելու աճուրդները կլինեն երկու տեսակի՝ սովորական և արտակարգ, երբ փոխարժույթը շատ կտատանվի։