24/05/2017 16:33
Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել
Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել, որոնք ենթադրում են, թե Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր արտոնագրերի միայն մինչև մեկ քառորդը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տպագիր մամուլին:
Խոսքը ներքին մշակման ռեժիմում ցորենի մատակարարման արտոնագրերի մասին է:
Նշվում է, որ նման արտոնագիրը թույլ է տալիս ցորեն մատակարարել առանց մաքսատուրքի՝ մշակման և հետագա արտահանման համար: Նման ռեժիմ Թուրքիայում գործում է բոլոր երկրների համար՝ ներքին շուկայի պաշտպանության նպատակով: