24/05/2017 11:33
Անհրաժեշտ է ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանարապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ, ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչու ոչ՝ նաև օլիմպիական խաղերին», -ասել է Հ. Ռոստոմյանը:
Նրա խոսքերով՝ հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցահարթակներում հնարավորություն կտա բացառելու մարզական կողմնակալ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող մարզիկների նկատմամբ և կողմնակալ որոշումները:
«Հենց այդ նպատակով պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ: Վստահ եմ՝ ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ այս ուղղությամբ տալու է իր դրական արդյունքը», - նշել է նախարարի պաշտոնակատարը: