24/05/2017 12:25
Մոուրինյո. Բոլորս շատ տխուր ենք տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է մայիսի 22-ին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ:
«Բոլորս շատ տխուր ենք տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Անդադար մտածում ենք բոլոր զոհերի ու նրանց ընտանիքների մասին: Մենք ունենք աշխատանք և մեկել ենք Շվեդիա, որպեսզի կատարենք այն: Ցավալի է, որ չէինք կարող ուղևորվել ուրախ տրամադրությամբ», - մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը: