25/05/2017 12:07
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հունիսի 8-ին. օրակարգում չորս հարց է
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։
Նրա առաջարկով՝ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հունիսի 8-ին՝ ժամը 11։00-ին։ Նա նշեց, որ նիստի օրակարգում ընդգրկվելու է չորս հարց։
«Առաջին հարցը հակակոռուպցիոն փաթեթն է, որը վերաբերում է ազդարարների համակարգի ստեղծմանը, երկրորդը՝ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն է, երրորդը՝ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին հարցն է, չորրորդը՝ համայնքների խոշորացման հարցն է», - նշեց Դավիթ Հարությունյանը։