25/05/2017 09:47
«Նաիրիտ»-ի գույքի վաճառքից գոյացած գումարը կուղղվի աշխատավարձերի վճարմանը. «Ժամանակ»
Մի քանի օր առաջ՝ մայիսի 19-ին, կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի մասնակի աճուրդ։ Աճուրդի են հանվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր, քիմիական նյութեր, տարողություններ և այլ ապրանքներ։
«Ժամանակ»-ի հետ զրույցում չափիչ, ստուգիչ սարքերի արտադրամասի պետ Արմեն Մանուկյանը նշել է, որ աճուրդի են հանվել այն ապրանքները, սարքավորումները, որոնք պիտանի չեն։
«Մենք ցուցակ են ներկայացրել, ցուցակը ամբողջ գործարանի, բոլոր արտադրամասերի մասով բավական մեծ է», - նշել է վերջինս՝ հավելելով, որ աճուրդից գոյացած գումարները առաջին հերթին ուղղվելու են աշխատավարձերի վճարմանը ըստ կարևորության՝ գործարանի աշխատակազմ, գործարանի թոշակառու աշխատողների և հաշմանդամ աշխատողների աշխատավարձեր։