25/05/2017 19:26
Մըքալիսթեր. Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքով
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերը:
«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և անհրաժեշտ է վաղաժամ քաղաքական հանգուցալուծում՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Իսկ մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և շփման գծի երկայնքով կրկնվող միջադեպերը, որոնք երկու կողմերից էլ մարդկանց կյանք են խլում», - նշեց նա:
Դեյվիդ Մըքալիսթերի խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է պահպանեն հրադադարը և վերսկսեն խաղաղ բանակցությունները: